211652_close_icon

Այդ երեխան մերն էր ու մեր մեջ նմանատիպ խոսակցություն երբեք չի եղել. ամուսինս երբևէ բռնության չի ենթարկել ո՛չ ինձ, ո՛չ երեխաներիս, չեմ հավատում, թե ինչու պետք է նման բան աներ. Ծափաթաղում սպանված 3-ամյա երեխայի մայր. Aravot.am

views-count1387 դիտում article-date 16:04 26-11-2025
Ծափաթաղում 3-ամյա Տիգրանի ահասարսուռ սպանության դեպքից հետո Փառանձեմ Վաթյանի կյանքը գլխիվայր շուռ եկավ: Որդու՝ Տիգրանի հենց հուղարկավորության օրը Փառանձեմը «զրկվեց» միանգամից 5 երեխայից:

Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի նախաձեռնությամբ խնամակալության եւ հոգաբարձության մարմինը հրատապ նիստով որոշեց նրա 4 երեխաներին ուղարկել Հայ օգնության ֆոնդի «երեխաների պաշտպանության կենտրոն»: «Ամուսնուն կալանավորեցին, երեխաներին տեղափոխեցին երեխաների աջակցման կենտրոն, ընտանիքում մնաց մենակ:

Ծնողներն են որոշել որոշակի ժամանակով իրենց մոտ տանել Փառանձեմին, մինչեւ դուրս գա սթրեսից: Փառանձեմի հոգեբանական վիճակը կայունանա, ասում է՝ գնալու եմ տուն, երեխաներիս հետ բերեմ ինձ մոտ»: Այս մասին Առավոտի հետ զրույցում պատմում է Վարդենիս համայնքի խնամակալության եւ հոգաբարձության մարմնի ներկայացուցիչ Մարինե Մնացականյանը:

Ըստ նրա՝ Վարդենիս համայնքի սոցիալական աշխատողներ են հաճախակի այցելում Փառանձեմին, նրա հետ աշխատում է հոգեբանը. «Այսօր երրորդ այցն եմ կատարել, արդեն փոփոխություն եմ տեսնում Փառանձեմի մոտ: Էն առաջին օրվա պես ինքն իր մեջ փակված չէ, խոսում է»:

Փառանձեմ Վաթյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ ինքն է անձամբ ահազանգել իրավապահներին որդու կորելու դեպքով: Այդպես սկսվել են որոնողական աշխատանքները: 7 օր շարունակ տեւած որոնողական աշխատանքներից հետո նոյեմբերի 2-ի կեսօրին ոստիկանները երեխայի դին ճանաչելու համար իր հետեւից տուն են եկել, տարել դեպքի վայր. «Կոշիկները իրենից հեռու էին ընկած, աչքերը բաց էր, ինքն ամբողջությամբ հողի ու փոշու մեջ կորած, դեմքին՝ վնասվածքներ: Այնպես չէր, որ անճանաչելի էր, ճանաչեցի»: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Նմանատիպ նյութեր