211652_close_icon
views-count2447 դիտում article-date 22:40 19-10-2018

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի անձնակազմը և ուսանողները հյուրընկալեցին ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հայաստանյան ներկայացուցչին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Պարենի համաշխարհային օրվա միջոցառումները շարունակվում են և այսօր Հայաստանի ազգային ագրարային համալսարանի անձնակազմը և ուսանողները հյուրընկալեցին ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Ռայմունդ Յելեին, ինչպես նաև ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի և Ավստրիական զարգացման գործակալության կողմից իրականացվող «Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնության» ծրագրի ներկայացուցիչներին: Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ գյուղատնտեսության նախարարի խորհրդական Աշոտ Գրիգորյանը և ՀԱԱՀ Հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Հարությունյանը: Միջոցառման նպատակն է բարձրացնել իրազեկվածության մակարդակը՝ սովի դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող աշխատանքների, ինչպես նաև պարենային անվտանգության ու ապահովության մասին՝ հատկապես երիտասարդների շրջանում և համալրել նրանց ունեցած գիտելիքները, ինչպես նաև ուժեղացնել շփումն ու համագործակցությունը համալսարանի և միջազգային կառույցների միջև: Օրվա խորհուրդը ուղղված է ուժեղացնելու Զրոյական սովի հասնելուն միտված մեր բոլոր գործողություններն ու ջանքերը, որն էլ հենց այս տարվա Պարենի համաշխարհային օրվա թեման է: Ինչպես նշեց ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ պարոն Յելեն «Յուրաքանչյուր ոք կարող է իր ներդրումն ու դերն ունենալ Զրոյական սովին հասնելու ճանապարհին՝ ոչ միայն նվազեցնելով սննդի կորուստները, այլև առաջնահերթությունը տալով առողջ և հավասարակշռված սննդակարգին»։ Ընթացքում ներկաներն իրենց հուզող հարցերն ուղղեցին բանախոսներին։ Հարցերը հիմնականում վերաբերում էին հայաստանյան իրականությանը և Հայաստանի հնարավոր դերակատարմանը՝ Զրոյական սով ունեցող աշխարհ ունենալու հարցում։ Միջոցառման ավարտից հետո համալսարանի ուսանողները և դասախոսներ ուղևորվեցին Էջմիածնում գտնվող՝ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ջանքերով հիմնադրված ծիրանի և խաղողի կոլեկցիոն և ցուցադրական այգիներ, որտեղ մասնակցեցին բաց դասի` նվիրված այգիների մշակության գյուղատնտեսության լավագույն փորձին և գիտելիքներ ձեռք բերեցին ծիրանենու և խաղողի մշակության նորագույն տեխնոլոգիաների կիրառման վերաբերյալ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր