2629 դիտում
14:57 19-10-2018
Մենք մտածում ենք, որ մեր ժողովրդի համար պետք է աշխատելու հնարավորություն ստեղծենք. Նիկոլ Փաշինյան
Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակներում Կապան քաղաքի համայնքներից մեկում բնակիչների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Հայաստանի Հանրապետության կառավարության նպատակը և որևէ հարց լուծելու մեթոդաբանությունն այն է, որ Հայաստանի ժողովրդի համար պետք է ստեղծվի աշխատելու հնարավորություն:
«Մենք մտածում ենք, որ մեր ժողովրդի համար պետք է աշխատելու հնարավորություն ստեղծենք, որպեսզի մարդիկ բարիք կերտեն, արարեն, ստեղծագործեն իրենց հողում և հայրենիքում: Եվ սա է պատճառը, որ մենք մտածում ենք, որ քաղաքացին պետք է լինի ազատ, պետք է լինի հպարտ, քաղաքացին պետք է լինի աշխատանքի նկատմամբ հարգանքով և քաղաքացու ցանկացած աշխատանք պետք է հարգվի: Գիտեք, մի տրամաբանություն կա, որ որոշ մարդիկ այստեղ՝ Հայաստանում ինչ-որ գործեր չեն անում, գնում են Ռուսաստանում ամեն գործ էլ անում են: Ես ուզում եմ ասել, որ ցանկացած աշխատանք արժանի է հարգանքի: Առաջին հերթին ես իմ հարգանքը տածում եմ աշխատող մարդու նկատմամբ: Եվ ես գիտեմ, որ այս բնակավայրում ապրում են աշխատող մարդիկ: Որովհետև, եթե աշխատող մարդիկ չլինեին, Սյունիքն այսօր այսպես ամուր ոտքերի վրա կանգնած չէր լինի»,- ասաց Փաշինյանը:
Նա հավաքված քաղաքացիներին շնորհակալություն հայտնեց իրենց աշխատանքի համար:
Նմանատիպ նյութեր
2963 դիտում
13:27 17-12-2016
Մենք պետք է խելացի համակարգ ստեղծենք, մեր տրանսպորտի փրկությունը դա է. ՀՀ վարչապետ
Այս բաժնից
568 դիտում
12:36 15-11-2024
Հարցվածների 62%-ը գոհ է ոստիկանության աշխատանքից, ջանք ենք գործադրում, որ վստահությունը բարձրանա. ՆԳ նախարար
1165 դիտում
12:23 15-11-2024
911, 102, 103 հեռախոսահամարները չեն գործի. քաղաքացին կանչ կիրականացնի 112 հեռախոսահամարով
574 դիտում
11:48 15-11-2024
ՄԻՊ-ը փոխում է շենքը՝ տեղափոխվում է Մոսկովյան 5 հասցե