Հայաստանում շատ մեծ համաներում է սպասվում․ թվերը կհրապարակվեն մի քանի օրից
Հայաստանում շատ մեծ ու մարդասիրական համաներում է սպասվում, հաջորդ շաբաթ Ազգային ժողովը կքննարկի համաներման մասին նախագիծը: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը, նշելով, որ մի քանի օրից ԱԺ-ում իմ ելույթում կհնչեցնի կոնկրետ թվերը։
Նախարարը ևս մեկ անգամ ընդգծեց, որ այսօր ՔԿՀ-ներում ծանրաբեռնվածության խնդիր չկա:
«Մենք այս խնդիրը լուծել ենք: Չկա մեկը, ով քնելու տեղ չունի: Այսօր քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալների ու կալանավորների քանակը հասնում է 2930-2940-ի: Այսպիսի ցուցանիշ Հայաստանում չի եղել, նրանց թիվը եղել է 3800 և ավելին: Նպատակը քրեակատարողական հիմնարկների բեռնաթափումը չէ։ Սա համաներում է, մարդասիրական ցույց է, որն իրականացվում է այս իրադարձությունների լույսի ներքո»,- նշեց Զեյլանյանը: