Ադրբեջանական կողմի հետ հաստատվել է հուսալի օպերատիվ կապ. «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է. «Երեկ լրագրողները վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեցին՝ Ալիևի հետ իր պայմանավորվածությունները Ադրբեջանի նախագահը պահո՞ւմ է: Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ սահմանում իրավիճակն աննախադեպ հանգիստ է, ու դա Դուշանբեի համաձայնությունների արդյունքն է:
Նա ասաց, որ հիմա ադրբեջանական կողմի հետ հաստատվել է հուսալի օպերատիվ կապ, ու ցանկացած տեղեկատվություն կարող են միմյանց փոխանցել կես ժամվա ընթացքում: Լրագրողները ճշտեցին՝ այսինքն՝ հրադադարի խախտման դեպքում կա՞պ եք հաստատում, նա պատասխանեց. «Այնպես չի, որ ամեն դեպքի ժամանակ կապի մեջ ենք մտնում, ըստ անհրաժեշտության»»:
[b]Մանրամասն՝ թերթի օրվա համարում։[/b]