4648 դիտում
19:58 03-10-2018
Ադրբեջանի նախագահի հետ օպերատիվ կապ դեռ չի հաստատվել. Նիկոլ Փաշինյան
Ադրբեջանի նախագահի հետ օպերատիվ կապ դեռևս չի հաստատվել: Այս մասին հոկտեմբերի 3-ին Հայաստանի Ազգային ժողովում կառավարության ժամին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով միջազգային հարաբերությունների հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ պատգամավոր Արմեն Աշոտյանի այն հարցին, թե արդյոք կարգավորվել է Ադրբեջանի նախագահի եւ իր միջեւ օպերատիվ կապը, ինչի մասին նա ավելի վաղ ասել էր Տաջիկստանից վերադառնալուց հետո:
Սակայն, ինչպես նշեց վարչապետը, այս ուղղությամբ աշխատանքներ են տարվում: «Եվ ես կարող եմ գոհունակությամբ նշել, որ վերջին օրերին շփման գծում եւ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը շատ հանգիստ է», - ընդգծեց Փաշինյանը:
Պատասխանելով Ադրբեջանում գերության մեջ գտնվող Հայաստանի քաղաքացիների ճակատագրի մասին հարցին, Փաշինյանը նշեց, որ կառավարությունը համալիր տեղեկատվություն ունի բոլոր դեպքերի վերաբերյալ և, անհրաժեշտության դեպքում, նա պատրաստ է այն տրամադրել իր հայ խորհրդարանականներին:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 28-ին Դուշանբեում կայացած ԱՊՀ երկրների գագաթաժողովին Փաշինյանը եւ Ալիեւը կարճ զրույց էին ունեցել: Ավելի ուշ վարչապետը հաղորդել էր, որ նրանք պայմանավորվել են պաշտպանության նախարարներին հանձնարարել նվազեցնել սահմանին լարվածությունը, ինչպես նաև հաստատել են իրենց հանձնառությունը ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ: Բացի այդ նրանք պայմանավորվել են օպերատիվ կապի գիծ ստեղծել կողմերի միջև, որպեսզի հնարավորություն ունենան պարզելու՝ ով է խախտել զինադադարը:
Նմանատիպ նյութեր
8985 դիտում
19:17 18-10-2018
Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներն օպերատիվ կապ են հաստատել. Նիկոլ Փաշինյան
4415 դիտում
10:57 19-10-2018
Ադրբեջանական կողմի հետ հաստատվել է հուսալի օպերատիվ կապ. «Առավոտ»
Այս բաժնից
361 դիտում
12:48 27-04-2024
Նիկոլ Փաշինյանը Քաղաքացու օրվա առիթով Գավառում հանդես է գալիս բանախոսությամբ
427 դիտում
11:37 27-04-2024
«Խաղաղության խաչմերուկ» հռչակվող ՀՀ-ում բազմաթիվ փախստականներ կհայտնվեն․ նրանք կապրեն ԵՊՀ-ում․ Հեքիմյան