7763 դիտում
23:58 17-10-2018
Մահափորձ է կատարվել Հայիթիի նախագահի դեմ
Անհայտ անձինք մահափորձ են իրականացրել Հայիթիի նախագահ Ժովենել Մոյիսի նկատմամբ: Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով տեղի աղբյուրին, նախագահը չի տուժել:
Մահափորձն իրականացվել է Պոն Ռուժ քաղաքում, որտեղ անցկացվում էին Հայիթիի անկախ պետության հիմնադիր Ժան Ժակ Դեսսալինի մահվան 212-րդ տարելիցին նվիրված միջոցառումները:
Հաղորդվում է, որ ազգային հերոսի հուշարձանին ծաղիկներ դնելու պահին հարձակում իրականացնողները կրակ են բացել նախագահի ուղղությամբ: Թիկնապահներին հաջողվել է անվտանգ տեղ տանել նախագահին:
Անվտանգության ծառայության երկու աշխատակից վիրավորվել է: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Նմանատիպ նյութեր
3762 դիտում
22:42 28-04-2016
Ոչ մի նախագահի նկատմամբ այդքան մահափորձ չի կատարվել, որքան Ֆրանսիայի 18-րդ նախագահի
1318 դիտում
13:05 12-03-2014
Հայիթիի բնակիչները ՄԱԿ֊ի դեմ հայց են ներկայացրել
1385 դիտում
14:26 28-04-2014
Խարկովի քաղաքապետի դեմ մահափորձ է կատարվել
Այս բաժնից
1069 դիտում
14:25 22-12-2024
ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարի գործով ռետրոմեքենաների շքեղ հավաքածու է կալանվել
835 դիտում
14:03 22-12-2024
ԱՄՆ ռազմածովային ուժերը Կարմիր ծովի վրա սխալմամբ խոցել են սեփական կործանիչը
916 դիտում
13:11 22-12-2024
Իրանի հյուսիսում սպանված է հայտնաբերվել ռուսաստանցի վարորդ