Ուկրաինայի Խարկով քաղաքի ղեկավարի դեմ մահափորձ է իրականցվել։ Այս տվյլալը ITAR-TASS֊ի թղթակցին հայտնել է Խարկովի քաղխորհրդի մամլո ծառայության ղեկավար իրինա Կուցրպենկոն։
«Մենք հաստատում ենք հարձակման փաստը։ Այլ մանրամասներ դեռ չկան»,֊ ասել է նա։
Նշենք, որ ավելի վաղ Խարկովի քաղխորհրդի կայքում նրա մահփորձի մասին հայտարարություն էր տեղադրվել, ըստ որի, նա թիկունքի հատվածում հրազենի վնասվածք է ստացել։
«Ներկայումս նա վիրահատարանում է, բժիշկները պայքարում են նրա կյանքը փրկելու համար»,֊ ասվում է հաղորդագրությունում։