Ոչ մի նախագահի նկատմամբ այդքան մահափորձ չի կատարվել, որքան Ֆրանսիայի 18-րդ նախագահի
Ոչ մի նախագահի նկատմամբ այդքան մահափորձ չի կատարվել, որքան Շառլ դը Գոլի:
Նրա հանդեպ 30 մահափորձ է կազմակերպվել, և ամեն անգամ այդ «հաջողակ սատանային» հաջողվում էր անվնաս մնալ:
Ամենաաղմկոտ մահափորձը 1962 թ. օգոստոսին էր:
Ավտոմեքենայի վրա, որտեղ նստած էին գեներալն ու նրա տիկինը, կրակ բացեցին 15 ինքնաձիգավորներ:
Հանելուկ է, թե ամուսիններն ինչպես էին ողջ մնացել:
Բայց դը Գոլը ոչ այնքան մահափորձի փաստից էր վրդովված (նա արդեն սովորել էր դրանց և համարում էր նախագահության անխուսափելի մասը), որքան նրանից, որ ավազակախմբի ղեկավարը՝ ֆրանսիական բանակի փոխգնդապետ Բաստիեն Տիերին, վրիպել էր:
Նրա բանակի պաշտոնաթող սպան կրակել չգիտեր: Դը Գոլն անձամբ ստորագրեց նրա մահապատժի դատավճիռը: