211652_close_icon
views-count1318 դիտում article-date 13:05 12-03-2014

Հայիթիի բնակիչները ՄԱԿ֊ի դեմ հայց են ներկայացրել

Հայիթիի՝ խոլերայի համաճարակից տուժած հարյուրավոր բնակիչներ երեքշաբթի ՄԱԿ֊ի դեմ հայց են ներկայացրել։ Նրանք ՄԱԿ֊ին մեղադրում են հիվանդության տարածման մեջ։ Հայիթիի բնակիչները միջազգային կազմակերպությունից պահանջում են պատասխանատվություն ստանձնել 2010 թվականին տեղի ունեցած խոլերայի համաճարակի համար․ փոխհատուցել տուժածներին և անհրաժեշտ պրոֆիլակտիկ միջոցառումներ ձեռնարկել։ Նշենք, որ սկսած 2010 թվականի հոկտեմբեր ամսից Հայիթիում խոլերայի հետևանքով ավելի քան 8,3 հազար մարդ է մահացել։ Հիվանդների ընդհանուր թիվը 650 հազարից ավելի է։

Նմանատիպ նյութեր