1173 դիտում
12:56 16-10-2018
ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այցեր են կատարել Տավուշի և Գեղարքունիքի զորամասեր
Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները երկօրյա չհայտարարված այց են իրականացրել Տավուշի և Գեղարքունիքի մարզերում տեղակայված զորամասեր՝ Պաշտպանին հասցեագրված բողոքների քննարկումն ապահովելու, ինչպես նաև զինծառայողների իրավունքների ապահովման վիճակին ծանոթանալու նպատակով:
Այցերի ընթացքում ուսումնասիրվել է տրամադրվող բուժօգնության որակը, առանձնազրույցներ են տեղի ունեցել զինծառայողների հետ, սպայական և շարքային կազմի ներկայացուցիչները ներկայացրել են իրենց հուզող խնդիրները:
Արձանագրված խնդիրները քննարկվել են զորամասերի հրամանատարների հետ, այցի արդյունքների ամփոփումից հետո համապատասխան գրություններ կհասցեագրվեն Պաշտպանության նախարարություն:
Նախորդ այցերի ժամանակ արձանագրված և Պաշտպանի կողմից բարձրացված առանձին խնդիրներ կապված բժշկական օգնության տրամադրման հետ ստացել են դրական լուծում։
Նմանատիպ նյութեր
2731 դիտում
16:08 04-08-2017
ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այցեր են կատարել ՔԿՀ-ներ
633 դիտում
15:52 25-10-2019
ՄԻՊ ներկայացուցիչները այցեր են իրականացրել ՊՆ զորամասեր. ամփոփվում են արձանագրված տվյալները
2923 դիտում
21:02 12-08-2016
Մարդու Իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները չհայտարարված այցեր են կատարել քրեակատարողական հիմնարկներ
Այս բաժնից
298 դիտում
13:34 18-05-2024
Փաշինյանը Դիլիջանում հանդիպել է դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի մասնակիցներին