ՀԱՊԿ ԽՎ նիստը կկայանա Մոսկվայում․ Կալաշնիկով․ «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստը նախատեսվում է Երևանից Մոսկվա տեղափոխել: Այս մասին տեղեկացրել է Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրացիայի և հայրենակիցների հետ կարցերի հարցերով կոմիտեի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը:
«Որոշվել է ՀԱՊԿ ԽՎ միջխորհրդարանական վեհաժողովի անցկացումը տեղափոխել Երևանից Մոսկվա, քանի որ, ըստ ամենայնի, Հայաստանի խորհրդարանն այդ ժամանակ հրաժարական կտա»,- ասել է նա: «Եթե իրադրությունն այնպես է դասավորվում, ինչպիսին այն տեսնում ենք, ո՞ւմ հետ պետք է անցկացնենք Խորհրդարանական վեհաժողովը»,- ասել է Պետդումայի ներկայացուցիչը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]