Հայկ Մարությանը կհանդիպի աղբահավաքին. պայմանագիրը կլուծարի՞. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երևանի նորանշանակ քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկա օրերին կհանդիպի մայրաքաղաքում աղբահանությամբ զբաղվող «Սանիտեք» ընկերության տնօրեն Նիկոլաս Էլ Թավիլի հետ:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ քաղաքապետը մտադիր է ընկերության տնօրենի հետ քննարկել պայմանագրի կետերը և հասկանալ, թե ինչու է թերանում իր աշխատանքում: Հակառակ դեպքում Մարությանը հնարավոր է «Սանիտեք»-ի հետ լուծարի կնքած պայմանագիրը:
Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը չկարողացավ մեկնաբանություն ստանալ ընկերությունից, քանի որ մեր հեռախոսազանգերը անպատասխան մնացին»:
[b]Մանրամասն` թերթի այսօրվա համարում:[/b]