211652_close_icon
views-count2797 դիտում article-date 19:24 15-10-2018

Արտո Թունջբոյաջյանն այցելել է «Հայաստան» համահայկական հիմնադրամ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Համահայկական Հիմնադրամում այսօր հյուրընկալվել էր Արտո Թունջբոյաջյանը: Հայտնի երաժիշտն իրեն համարում է Համահայկական ընտանիքի մասը և պատրաստ է դառնալ Հիմնադրամի դեսպանը սփյուռքում՝ այդպիսով իսկ նպաստելով ազգային համախմբման գաղափարի տարածմանը: Հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը Թունջբոյաջյանին ներկայացրել է Հիմնադրամի գործունեությունը, Հայաստանի և Արցախի համար կենսական նշանակություն ունեցող տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերը: Նա նաև վստահեցրել է, որ Հիմնադրամն աշխատելու է առավել բաց ու արդյունավետ՝ բարձրացնելով հանրության վստահությունը: Թունջբոյաջյանն առաջարկել է ներգրավել նաև սփյուռքի պատանիներին և երիտասարդներին ու Հիմնադրամը դարձնել նորարար գաղափարների գեներատոր և ընդլայնել ծրագրերը էկո տուրիզմի, բժշկության և մշակույթի ոլորտներում: Նա կարևորել է նաև Ստեղծարար կենտրոնների ստեղծումը: Զրույցի ժամանակ ընդգծվել է, որ Հիմնադրամը մեծ տեղ է հատկացնելու նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտի սթարթափներին: Իր 26 տարվա գործունեությանընթացքում «Հայաստան» համահայկական հիմնադրամնիրականացրել էավելիքան 350 000 000 ԱՄՆդոլարարժողությամբ ծրագրերՀայաստանումևԱրցախում, 1100-ից ավելիխոշործրագիր հայկական երկու հանրապետություններում: «Հայաստան» համահայկական հիմնադրամնունի 700 000 նվիրատուՀայաստանից, ԱրցախիցևՍփյուռքից: [b]Հայաստան համահայկական հիմնադրամ[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր