16963 դիտում
19:29 14-10-2018
Հարսանեկան զույգն ընտանեկան առաջին գնումները կատարել է «Բերքի տոնին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Միքայել և Հասմիկ Պողոսյաններն իրենց ամուսնության օրը հարսանեկան զգեստներով այցելել են Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Գյուղատնտեսության աշխատողի օրվան նվիրված տոնավաճառ և կատարել իրենց ընտանեկան կյանքի առաջին՝ խորհրդանշական գնումները:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում զույգն ասել է, որ իրենց այցը խորհրդանշական է այնքանով, որ առատություն ու բարիքներ է նախանշում, իսկ դա ամենակարևորն է նորաստեղծ ընտանիքի համար:
«Չնայած չգիտեինք, որ հարսանիքի օրը համընկնելու է «Բերքի տոն»-ին, այնուամենայնիվ որոշեցինք օգտագործել առիթը: Մեզ համար թերևս ամենակարևորը այն է, որ համատեղ կյանքի սկզիբն ազդարարվի ուրախ և աշխույժ մթնոլորտում, ինչի պակասն այստեղ չզգացինք»,- ասել է նորահարսը:
Վերածննդի հրապարակում զույգին շնորհավորել է գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը, «Արցախպրես»-ի հետ զրույցում նշել է, որ նախարարության կողմից նորաստեղծ ընտանիքին անակնկալ է սպասվում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
3280 դիտում
15:24 14-10-2019
Արցախյան բերքի տոնին հաղթող է ճանաչվել Քաշաթաղի շրջանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1470 դիտում
11:03 14-10-2014
Բերքի տոնին վաճառվել է 100 միլիոն դրամի գյուղմթերք. տեսանյութ
Այս բաժնից
994 դիտում
21:57 09-01-2025
Էլ Սալվադորում երկրաշարժ է տեղի ունեցել
940 դիտում
21:09 09-01-2025
ԱՄՆ-ը հայտարարել է, որ չի պատրաստվում մեծացնել ռազմական ներկայությունը Գրենլանդիայում
1114 դիտում
20:44 09-01-2025
Պուտինը հանձնարարել է ամեն ինչ անել Սև ծովում նավթի արտահոսքը կանխելու համար