211652_close_icon
views-count61437 դիտում article-date 15:48 14-10-2018

Առեղծվածային դեպք Երևանում. որպես անհայտ կորած, մի քանի օր որոնվող 36-ամյա տղամարդու դին հայտնաբերվել է «Ընտանեկան» ռեստորանի մոտ կայանված Ford Transit-ի մեջ

Երեկ՝ հոկտեմբերի 13-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:20-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին և ոստիկանության Մարաշի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Նորք Մարաշ 7-րդ փողոցում գտնվող «Ընտանեկան» ռեստորանային համալիրի մոտ արդեն մի քանի օր է՝ Ford մակնիշի ավտոմեքենա է կայանված, որի մեջ տղամարդու դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի և ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Բունիաթյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ քննիչ Հովհաննիսյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները Ford Transit մակնիշի ավտոմեքենայի միջնամասում հայտնաբերել են Երևանի բնակիչ, 36-ամյա Արթուր Հարությունյանի դին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերջինս մի քանի օր որպես անհայտ կորած որոնվում էր ոստկանության կենտրոնական բաժնի կողմից: Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր