211652_close_icon
views-count19981 դիտում article-date 10:27 13-10-2018

Վանաձորը նշեց ծննդյան հերթական տարեդարձը. Aravot.am. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[url=https://www.aravot.am/2018/10/12/986903/]Aravot.am[/url]-ը գրում է. «Երեկ վաղ առավոտից Վանաձորում տոնական մթնոլորտ էր տիրում: Հանրապետության երրորդ քաղաքը նշում էր ծննդյան հերթական տարեդարձը: «Հաղթող սերունդների քաղաք» խորագիրը կրող տոնական միջոցառումների հանդիսավոր մեկնարկը տրվեց Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատի բակում: Վանաձորի օրը նախատեսվում էր նշել հոկտեմբերի 6-ին, սակայն շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան հանգամանքով պայմանավորված, օրը տեղափոխվեց հոկտեմբերի 12: Այսօր էլ միջոցառումները սկսվեցին 1 րոպե լռությամբ: Որից հետո հնչեց տոնական երաժշտություն: Ներկա էին վանաձորցիներ, քաղաքային ու մարզային իշխանությունների ներկայացուցիչներ, հոգեւոր այրեր, հյուրեր: Քաղաքի տոնին մասնակցելու էին եկել նաեւ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն ու մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը: Ծնունդով վանաձորցի նախարար Պապիկյանը լրագրողների հետ զրույցում խոսելով քաղաքում ներդնումների մասին, ասաց, որ կառավարությունում քննարկում են Հայաստանը Երեւանից դուրս զարգացնելու հարցը. «Առաջինը կարծում ենք, որ պետք է ունենանք տնտեսական այլ կենտրոններ, այսինքն` երկրորդային քաղաքների գաղափարը պետք է առաջ մղենք։ Իսկ Վանաձորը կայուն քայլերով գնում է դեպի թեթեւ արդյունաբերություն, եւ ենք ամեն ինչ պետք է անենք, որ ավելի լայն թափով զարգանա: Կարծում եմ վերադարձ քիմիական արդյունաբերությանը՝ չենք կարող, չենք ունենա, որովհետեւ կոմունիկացիոն ուղիները, նաեւ հայաստանյան պաշարները հնարավորություն չեն տալիս: Այնուամենայնիվ Վանաձորը կդառնա արդյունաբերական քաղաք»: Մինչ Վանաձորը կդառնա արդյունաբերական քաղաք, այսօր քաղաքում շատ էին մշակութային միջոցառումները: Վանաձորցիների համար այսօրվանից պաշտոնապես կգործի խորհրդային տարիներին վանաձորցիների սիրելի վայրերից մեկը համարվող «Վզվզնայակ» պուրակը: Տիգրան Մեծ 12-14 հասցեում գտնվող պուրակը տարիներ շարունակ եղել է անբարեկարգ, իսկ այսօրվանից այն կրկին կհյուրընկալի վանաձորցիներին: Միջոցառմանը ներկա մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, պատասխանելով Aravot.am-ի հարցին, ասաց, որ եկող տարվանից բյուջեից մարզերին հատկացվող գումարների չափերը կավելանան. «Բացի այդ մեր ապակենտրոնացման քաղաքականության մեջ է մտնում նաեւ դրամաշնորհային քաղաքականության սկզբունքը, որը նշանակում է, որ եթե օրինակ այս կետը նշված չէ բյուջեում, դա չի նշանակում, որ մարզերը չեն կարող մեզ առանձին ծրագրերով դիմել: Եվ ուզում եմ ասել, որ բոլոր այն մշակութային նախագծերը, որոնք կլինեն հետաքրքիր, լավ պլանավորված եւ չափելի արդյունքներով, մենք խրախուսում ենք, որպեսզի, անպայման, մեզ դիմեն եւ մենք ընթացք կտանք այդ ծրագրերին»։ Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.aravot.am/2018/10/12/986903/]կայքում[/url]։ Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 431+
431+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր