3602 դիտում
23:20 10-10-2018
Արմեն Ավակյանը ներկայացրել է Հայաստանը. Երևանում տեղի է ունենում Ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երևանում այսօր հանդիսավորությամբ մեկնարկել է Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի շրջանակում անցկացվող տնտեսականֆորումը։ Ֆորումը բացվել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանի ողջույնի խոսքերով, արհեստական ինտելեկտ [url=https://www.youtube.com/watch?v=88dNZHI-dJo]Սոֆիա ռոբոտի[/url] ելույթով։
Բիզնես Արմենիայի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը շուրջ 50 երկրից մասնակից գործարարներին է ներկայացրել գլոբալ տնտեսական զարգացումների տեսլականը և Հայաստանի ներդրումային միջավայրը։
«Ներկայում նորարարական կազմակերպություններն են խթանում ինովացիաները՝ «Google»-ը, «Apple»-ը և այլն։ Դա մեծապես տեղի է ունենում նաև էմիգրանտների ներուժով։ Եվ եթե նայենք ԱՄՆ և Չինաստանի օրինակներով, որոնք ակտիվորեն խթանում են ներգաղթը, էմիգրացիան ինովացիայի վրա դրականորեն է ազդում։ Գրանցված պատենտների թիվն այդ երկրներում վերջին տարիներին կտրուկ աճել է։ Հայաստանն էլ է դրա օրինակը, որպես Nation of Innovation («Նորարար ազգ»), հայերն աշխարհում տեխնոլոգիական նշանակալի հեղափոխությունների հեղինակներ են»,-ասել է Բիզնես Արմենիայի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը ( https://www.youtube.com/watch?v=HCnvW9yIw_0&feature=youtu.be)։
Հանդիսավոր բացումից և գլխավոր զեկույցներից հետո տնտեսական ֆորումն աշխատանքները շարունակել է թեմատիկ նիստերով։ Աշխարհի տարբեր երկրներից հրավիրված հեղինակավոր մասնագետներն իրենց տեսլականներն են ներկայացրել հետևյալ թեմաներվ. «4-րդ արդյունաբերական հեղափոխությունը և աշխատանքի ապագան», «Կայունությունը զարգացման համատեքստում. ավանդականից` արդի տնտեսություններ», «Միջազգային առևտրային հարաբերությունների հեռանկարներն ու մարտահրավերները» թեմաներով։
Բիզնես ֆորումի կազմակերպմանն աջակցել են «Yandex.Taxi», «Coca-Cola Hellenic Armenia», «ARARAT», «all.me», «Armenia Wine» ընկերությունները։
[b]Հանրային կապերի թիմ[/b]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1449 դիտում
15:53 15-11-2018
Արմեն Ավակ Ավակյանը հրաժարական է ներկայացրել «Բիզնես Արմենիա» հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնից
7411 դիտում
10:29 04-11-2017
Վարչապետի խորհրդական Արմեն Ավակյանը 300 հազար դոլարով 2 բնակարան է ձեռք բերել. «Ժողովուրդ»
Այս բաժնից
427 դիտում
10:31 26-04-2024
Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանքի տակ
787 դիտում
09:47 26-04-2024
Երեւանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել