7591 դիտում
10:29 04-11-2017
Վարչապետի խորհրդական Արմեն Ավակյանը 300 հազար դոլարով 2 բնակարան է ձեռք բերել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի կադրերը, պարզվում է, բավականին ապահովված են: Նրանցից, օրինակ, վարչապետի խորհրդական, Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակյանը անցած տարի երկու բնակարան է գնել, մեկը` 100 հազար դոլարով, մյուսը` 200 հազար դոլարով: Դրանք նա ձևակերպել է որպես նվիրատվություն:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա փոխառությունները կազմել են 553 հազար դոլար, իսկ դրամական միջոցը` 6600 եվրո: Որպես եկամուտ՝ նա հայտարարագրել է երկու վայրից ստացած աշխատավարձը, որը կազմել է ավելի քան 68 հազար եվրո:
Ավակյանի տիկինը` Էլինա Սահակյանը, անցած տարի ևս գնումներ է արել. նա 32 հազար դոլարով գնել է «Mercedes-Benz 240» մակնիշի ավտոմեքենա: Տիկնոջ դրամական միջոցը կազմել է 100 հազար դրամ, իսկ աշխատավարձը` 123 հազար դրամ:
Փաստորեն, ահա թե ինչ նկատի ուներ վարչապետ Կարեն Կարապետյանը, երբ վերջին ասուլիսի ժամանակ խոսում էր բնակչության սոցիալական վիճակի բարելավման ու միջին եկամուտների աճի մասին: Իր շրջապատի եկամուտներն իրոք աճել են ու դեռ աճելու են»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
3821 դիտում
23:20 10-10-2018
Արմեն Ավակյանը ներկայացրել է Հայաստանը. Երևանում տեղի է ունենում Ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1252 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»
2305 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»