211652_close_icon

Արմեն Ավակ Ավակյանը հրաժարական է ներկայացրել «Բիզնես Արմենիա» հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնից

views-count1872 դիտում article-date 15:53 15-11-2018
Բիզնես Արմենիա» հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Ա. Ավակ Ավակյանն այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում: «Այսօր «Բիզնես Արմենիա» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին եմ ներկայացրել իմ հրաժարականի դիմումը։ «Բիզես Արմենիա»-ի սիրելի թիմ, աշխատակիցներ և օտարերկրյա ներկայացուցիչներ, Անցնելով շատ դժվարություններով՝ հետաքրքրիր աշխատանքով բարեփոխեցինք Հայաստանի զարգացման հիմնադրամը և ստեղծեցինք «Բիզնես Արմենիա»-ն։ Ձեր ու ձեր աշխատանքի շնորհիվ «Բիզնես Արմենիա»-ն այսօր ոչ միայն մեր երկրի ուժեղագույն կառույցներից մեկն է դարձել, այլև բազմիցս, գնահատվելով միջազգային խոշորագույն կազմակերպությունների կողմից, հարյուրավոր երկրների շարքում Հայաստանը դիրքավորել է կամ առաջին, կամ ամենաբարձր հորիզոնականներում։ Ցանկացած իրավիճակում մեր թիմը մնացել է ամուր և պահպանել «ընտանեկան ջերմաստիճանը»։ Ձեր ու ձեր աշխատանքի շնորհիվ է, որ «Բիզնես Արմենիա»-ն դարձել է ներդրողների և գործարարների կարևորագույն բարեկամն ու աջակիցը։ Շնորհակալություն եմ հայտնում հաճելի աշխատանքի համար՝ նոր ձեռքբերումների մաղթանքով։ Հարգելի գործարարներ և ներդրողներ, Իմ աշխատանքի ամենահաճելի մասը Ձեր աչքերի «կրակն» ու «կայծը» տեսնելն էր՝ ցանկացած նոր լուծված խնդրի, դժվարության հաղթահարման և նոր ներդրումների որոշման կայացման առիթով։ Անկախ փոփոխություններից, «Բիզնես Արմենիա»-ն շարունակելու է աշխատել, խնդիրներ լուծել և աջակցել Ձեզ՝ մեր երկրում նոր ներդրումներ կամ արտահանումներ իրականացնելիս։ Կառույցի գործունեության ամուր հիմքերը դրված են և այն արդեն աշխատում է համակարգի պես։ Ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակով, կապահովեմ ներդրումային ծրագրերի և «Բիզնես Արմենիա»-ի աշխատանքի շարունակականությունը, իսկ նոր տնօրենի ընտրությունից հետո՝ դրանց սահուն փոխանցումը։ Բոլորիդ հաջողություններ և արդյունավետ աշխատանք եմ մաղթում»,- գրել է Արմեն Ավակ Ավակյանը։

Նմանատիպ նյութեր