Գեղարքունիքի մարզպետի պաշտոնն առաջիկայում կզբաղեցնի ՔՊ-ական Գնել Սանոսյանը․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 2-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատեց Սյունիքի, Լոռու, Արմավիրի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի մարզպետներին:
Չնայած այն հանգամանքին, որ Լոռու մարզի մարզպետի պաշտոնակատար է նշանակվել Արամ Խաչատրյանը, այնուամենայնիվ, մեր տեղեկություններով, մարզպետ կնշանակվի մյուս ՔՊ-ական փոխմարզպետը՝ Անդրեյ Ղուկասյանը:
«Ժողովուրդ» օրաթերթին երեկ հայտնի դարձավ, որ Գեղարքունիքի մարզպետի պաշտոնն առաջիկայում զբաղեցնելու է ՀՀ բնապահպանության փոխնախարար, ՔՊ-ական Գնել Սանոսյանը, ով ծագումով Գեղարքունիքի մարզի Ծակքար գյուղից է»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]