Նիկոլ Փաշինյանը Գագիկ Ծառուկյանի հետ հուշագիր է ստորագրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ հոկտեմբերի 8–ին, հուշագիր է ստորագրել Գագիկ Ծառուկյանի հետ։
«Քիչ առաջ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ ստորագրեցինք հուշագիր՝ 2018թ. դեկտեմբերին ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ:
Տեքստը կհրապարակենք քիչ անց»,– ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետը։