2353 դիտում
22:11 08-10-2018
Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի հետ քննարկվել են Երևանի հետ համագործակցության ուղղությունները
Մայրաքաղաքի Ազատության հրապարակում տեղակայված ֆրանկոֆոն ավանում քննարկվել են Երևանի համագործակցության ուղղությունները՝ հիմնական գործընկեր Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի հետ: Հանդիպմանը ներկա է գտնվել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը:
Ողջունելով ներկաներին՝ Դավիթ Գևորգյանը նշել է, որ այս տարի լրանում է Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիային Երևանի անդամակցության երեսնամյակը, և այդ ընթացքում մայրաքաղաքում կյանքի են կոչվել կրթամշակութային մի շարք ծրագրեր:
Մասնավորապես, Երևանի հ.119 ավագ դպրոցի նոր մասնաշենքի կառուցում, 2011-2015թթ. ընթացքում լինգաֆոնային դասարանների բացում հ. 48, հ. 78 ֆրանսերեն լեզվի խորացված ուսուցման դպրոցներում, Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցում, Ղ. Սարյանի անվան արվեստի դպրոցում, իսկ Ավ. Իսահակյանի անվան և Նոր-Նորքի կենտրոնական գրադարանններում՝ գույքի ձեռքբերում, ֆրանկոֆոն անկյունների ստեղծում: Հեռանկարում Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի համաֆինանսավորմամբ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի պատմամշակութային արժեքների պապանման, հետազոտման և վերստեղծման, տուրիստական նոր երթուղիների մշակման ծրագիրն է:
Հանդիպման ընթացքում Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի քարտուղարության անունից հանդես է եկել Ժյուլի Գիյոմը, ով նաև նշել է, որ Երևանի հետ ծավալված սերտ համագործակցությունը մեծ հեռանկար ունի, որի համատեքստում կշարունակվեն կյանքի կոչվել մի շարք ծրագրեր ու գաղափարներ:
[b]
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1216 դիտում
19:48 22-11-2024
Սարգիս Գալստյանը լրտեսության համար դատապարտվել է 18 տարվա ազատազրկման
730 դիտում
19:39 22-11-2024
Գևորգ Պապոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Զարգացման ֆինանսական կորպորացիայի գործադիր տնօրենի հետ
745 դիտում
19:26 22-11-2024
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների դեսպանին