911-ն ամփոփել է անցած շաբաթը
ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հոկտեմբերի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 457 դեպք, որից 287-ը՝ արտակարգ:
Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 144 կենցաղային կանչ, 216 հրդեհ, 58 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 4 և տուժել 61 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 3 քաղաքացի:
Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 1 դեպք:
Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 2 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 1 տրանսպորտային միջոց:
Գրանցվել է օձերի հայտնաբերման 10 դեպք:
Շաբաթվա ընթացքում արձանագրվել է նաև թունավորման 4 դեպք, որի հետևանքով տուժել է 4 քաղաքացի:
ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել հնարավորինս զգոն և պահպանել անվտանգության տարրական կանոնները:
[img]http://st0.shamshyan.com/editor/0693893001538997893736943.jpg[/img]