Ինդոնեզիայում երկրաշարժի զոհերի թիվն անցել է 1600-ը, ոչ բոլոր մահացածներին է հնարավոր եղել նույնականացնել
Ինդոնեզիայում երկրաշարժի զոհերի թիվն անցել է 1600-ը, ոչ բոլոր մահացածներին է հնարավոր եղել նույնականացնել: Այդ մասին հայտնում է Tass գործակալությունը։
Զոհերի թիվը կազմել է 1650, բացի այդ, 563 հոգի էլ համարվում է անհետ կորած: Ա
Ինդոնեզիայի Քաղաքականության և անվտանգության հարցերով համակարգող նախարար Վիրանտոյի խոսքով՝
ոչ բոլոր մահացածներին է հնարավոր եղել նույնականացնել և անհրաժեշտ է շտապ կազմակերպել թաղման գործընթաց՝ կանխելու համար վարակի տարածումը։
Սեպտեմբերի 28-ին Ինդոնեզիայում տեղի է ունեցել 7.4 մագնիտուդով երկրաշարժ: Ուժգին երկրային ցնցումները ցունամիի առաջացման պատճառ են դարձել: