Ինդոնեզիայում հզոր երկրաշարժի զոհերի թիվը անցել է 90-ը
Ինդոնեզիայում այս գիշեր տեղի ունեցած ուժգին երկրաարժի հետևանքով զոհեի թիվը, վերջին տվյալներով, 92 է։ Այդ մասին հայտնել են տեղի ԶԼՄ-ները։
Ինչպես հաղորդում է Interfax գործակալությունը, ստորգետնյա ցնցումները գրանցվել են Սումատրա կղզու հյուսիսային հատվածում՝ Մալականյան ջրերում։ Երկրաշարժի ուգնությունը Ռիխտերի սանդղակով գնահատվել է 6.5 մագնիտուդ, ինչին հաղորդել են 5 հետցնցումներ։
Սեյսմոլոգները երկրաշարժը որակել են ավերիչ։
Հիմնական հարվածը կրել է Մեուրեդու քաղաքը, որտեղ բազմաթիվ շինություններ են փլուզվել, իսկ հիվանդանոցը լիքն է տուժածներով։ Այդուհանդերձ, ցունամիի վտանգ չկա։