«Մանչեսթեր Յունայթեդի» առաջատարները դժգոհ են Լուի վան Գալի աշխատաոճից
«Մանչեսթեր Յունայթեդի» առաջատար ֆուտբոլիստները իրենց դժգոհությունն են հայտնել թիմի գլխավոր մարզիչ Լուի վան Գալի աշխատաոճից, հայտնում է բրիտանական The Times-ը:
Ֆուտբոլիստների կարծիքով, թե մարզչի աշխատաոճը և մարզումների նրա մեթոդիկան չափազանց կոշտ է և հոգնեցուցիչ, ինչի պատճառով էլ թիմի խաղացողները շատ քիչ են գրավում մրցակիցների դարպասը՝ Անգլիայի առաջնությունում:
Պարբերականը նշում է, որ Վան Գալը լսել է իրենից դժգոհ ֆուտոլիստներին, սակայն հրաժարվել է մարզումներ գործընթացում շտկումներ անել: