211652_close_icon

Շոումեն Պավել Վոլյան հոսպիտալացվել է համերգից հետո

views-count14146 դիտում article-date 21:16 04-10-2018
ՌԴ Իրկուտսկ քաղաքում դերասան, շոումեն, երգիչ, հաղորդավար, ռուսական «Comedy Club» հումորային նախագծի մասնակից Պավել Վոլյան ելույթից հետո հոսպիտալացվել է: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Աղբյուրի տեղեկություններով՝ դերասանը վատ է զգացել անմիջապես համերգից հետո: Նա հոսպիտալացվել է համերգասրահից: Ավելի ուշ պարզվել է, որ պատճառը կույրաղիքն է: Շոումենը իր Instagram-ում գրառում է կատարել, որում շնորհակալություն է հայտնել Իրկուտսկի հանդիսատեսին:

Նմանատիպ նյութեր