211652_close_icon
views-count4682 դիտում article-date 22:08 04-10-2018

Հետախուզվողը հայտնաբերվեց Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո

«Հետախուզում ԱՊՀ» միջպետական օպերատիվ միջոցառման շրջանակներում հոկտեմբերի 3-ին, ժամը 06.35-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 1971 թ. ծնված Վարդան Դ.-ն, որը 2017թ. մարտի 22-ից ոստիկանության Տավուշի բաժնի կողմից հետախուզվում է ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 3-րդ մասի 1.1 կետի մեղադրանքով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր