ԱՄՆ-ն ամբոջովին դադարեցրել է նավթի մատակարարումը Չինաստանին
ԱՄՆ-ից Չինաստան նավթի մատակարարման գործընթացը լիովին դադարեցված է. պատճառը երկու երկրների միջև առևտրային պատերազմն է։ Այդ մասին, ինչպես հաղորդում է Reuters-ը, հայտարարել է չինական China Merchants Energy Shipping ընկերության նախագահ Սե Չունլինը։
«Մենք հիմնական սպառողներից էինք։ Մինչ առևտրային պատերազմը, շատ լավ բիզնես էինք անում, սակայն այս պահին նավթի մատակարարաումն ամբողջովին դադարեցվել է»,-ասել է նա։
Փաստը հաստատում են նաև նավերի շարժը հետևող և վերլուծող Refinitiv Eikon ընկերության հրապարակած տվյալները։
Նշենք, որ Վաշինգտոնը սկսեց Պեկինին նավթ մատակարարել 2 տարի առաջ։ Չինաստանին բաժին էր հասնում ԱՄՆ-ից արտահանվող նավթի 20 տոկոսը։