ԱՄՆ-ն դադարեցրել է Սիրիայի քրդերին զենքի մատակարարումը
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը ժամանակավորապես դադարեցրել է զենքի մատակարարումը Սիրիայի քուրդ զինյալներին, գրում է The Washington Post պարբերականը՝ հղում անելով Պենտագոնի իր իրազեկ աղբյուրին։
Ըստ տեղեկությունների՝ որոշումը ամերիկյան իշխնությունները կայացրել են Թուրքիայի պաշտոնական բողոքի նոտայի հիման վրա։
Հոկտեմբերի 27-ին ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև կայացած հեռախոսազրույցի ժամանակ Էրդողանն առաջարկել էր համատեղ ուժերով պարտադրել ԻՊ-ին լքել Ռաքքան, իսկ քրդերի օգնության կարիքն ինքը չունի։