211652_close_icon
views-count3816 դիտում article-date 22:20 03-10-2018

Ջրանջատում Երեւանի Աջափնյակ վարչական շրջանում հոկտեմբերի 4-ին

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարական կազմակերպության կողմից Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանից դեպի ք. Աշտարակ նոր կառուցվող ճանապարհին ջրագծի վերակառուցման աշխատանքներով պայմանավորված, ս․թ․ հոկտեմբերի 4-ին ժամը 10։00-22:00 կդադարեցվի Երևանի՝ Աջափնյակ վարչական շրջանի Մելքումով փողոցի և հարակից սեփական տների, «Արմենիա» բժշկական կենտրոնի և «Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի» ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: [b] 03.10.2018թ. «Վեոլիա Ջուր» ՓԲԸ[/b]

Նմանատիպ նյութեր