Կիեւում հարգել են Շառլ Ազնավուրի հիշատակը
Ուկրաինայում՝ Հայաստանի Հանրապետության դեսպանատան մոտ, հոկտեմբերի 1-ին Շառլ Ազնավուրի հիշատակին ծաղիկներ են դրվել և մոմավառություն անցկացրել:
Ինչպես տեղեկացնում է AnalitikaUA.net-ը, միջոցառումը կայացել է Ուկրաինայի հայերի միության, Կիևի հայ համայնքի և Հայ Առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի նախաձեռնությամբ: Մեծ շանսոնյեի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու են եկել Կիևի բնակիչները և հայ համայնքի ներկայացուցիչները:
Ուկրաինայի հայերի միությունը ցավակցություն է հայտնել Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ. «Ուկրաինայի հայերի միությունը, նախագահ Վիլեն Շատվորյանի գլխավորությամբ, խորին ցավակցություն է հայտնում մաեստրոյի հարազատներին և մտերիմներին: Սա անդառնալի կորուստ է ոչ միայն հայերի, այլև ամբողջ աշխարհի համար: Նա իրավամբ հանդիսանում էր հայ սփյուռքի ամենապայծառ ներկայացուցիչներից մեկը, որի զարգացման մեջ ներդրումը դժվար է գերագնահատել»:
[img]http://st0.shamshyan.com/editor/0427434001538456775163739.jpg[/img]