1289 դիտում
18:38 22-02-2014
Փարիզի Ռազմական Ակադեմիայում հարգել են Գուրգեն Մարգարյանի հիշատակը
Փետրվարի 20-ին Փարիզի Ռազմական Ակադեմիայում տեղի ունեցավ Ֆրանսիական Դիմադրության շարժման մասնակից Միսաք Մանուշյանի և նրա խմբի անդամների` նացիստների կողմից գնդակահարման 70-րդ տարելիցին նվիրված միջոցառում, որին ներկա գտնվեցին Ֆրանսիայի նախկին ռազմիկների հարցերով լիազոր նախարար Կադեր Արիֆը, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը, Փարիզի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի ղեկավար կազմը, Ֆրանսիայի հայկական և հրեական կազմակերպությունների հարյուրավոր ներկայացուցիչներ:
Բացման խոսքում նախարար Արիֆը ներկայացրեց Միսաք Մանուշյանի կենսագրությունը և նշեց, որ Մանուշյանի խմբի մեծարման միջոցով Ֆրանսիան իր երախտիքն է հայտնում Ֆրանսիայի ազատության համար մարտնչած բոլոր կանանց և տղամարդկանց, որոնք ծնված լինելով օտար երկրներում դարձան այսպիսի մեծն ֆրանսիացիներ:
Իր հերթին դեսպան Չիտեչյանը, Մանուշյանի խմբի անդամներին բնութագրեց որպես «23 մահկանացու, որոնց սերն առ հայրենիք դարձրեց անմահ»: Խոսելով դիմադրության հերոսների մասին և վերհիշելով Մանուշյանի վերջին նամակի տողերն առ այն, որ նա չունի ատելություն գերմանացի ժողովրդի հանդեպ` Հայաստանի դեսպանը ընդգծեց, որ պայքարն արդար և արժանապատիվ է, երբ դրա գերագույն նպատակը կյանքեր փրկելն է, ոչ թե ատելությամբ կյանքեր խլելը:
Միջոցառման ընթացքում ներկաները հոտնկայս, մեկ րոպե լռությամբ հարգեցին 10 տարի առաջ կույր ատելության զոհ դարձած հայ սպա Գուրգեն Մարգարյանի հիշատակը:
Ռազմական Ակադեմիայում տեղի ունեցած միջոցառմանը հաջորդեց երեկոյան երթը դեպի Փարիզի Հաղթանակի Կամար, որտեղ Ֆրանսիայի օրհներգերի ներքո տեղի ունեցավ հավերժական կրակի բորբոքման արարողություն` ի նշան Մանուշյանի խմբի գնդակահարված անդամների հիշատակի: Հնչեցին հայերեն, եբրայերեն և ֆրանսերեն աղոթքներ:
Նմանատիպ նյութեր
1812 դիտում
01:28 22-04-2014
Արգենտինական ֆուտբոլային ակումբը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
4187 դիտում
18:57 24-04-2014
Հենրիխ Մխիթարյանը և Լևոն Արոնյանը հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. ֆոտո
Այս բաժնից
1183 դիտում
22:06 23-11-2024
Արփինե Սարգսյանը խոսել է նաև ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի մասին
4663 դիտում
21:16 23-11-2024
Գրետա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած