211652_close_icon
views-count2090 դիտում article-date 11:28 02-10-2018

Ազգային ժողովը մեկ րոպե լռությամբ հարգեց Շառլ Ազնավուրի հիշատակը

Ազգային ժողովում 6-րդ գումարման 4-րդ նստաշրջանի աշխատանքները պատգամավորները սկսեցին մեկ րոպե լռությամբ՝ հարգելով աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակը: «Հարգելի գործընկերներ, երեկ կյանքից հեռացավ աշխարհահռչակ շանսոնյե, մեծ արտիստ, մեր ազգի մեծ բարեկամ և զավակ Շառլ Ազնավուրը: Եկեք մեկ րոպե լռությամբ հարգենք մեր բարեկամի հիշատակը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Արա Բաբլոյանը նշեց, որ երկար կարելի է խոսել Շառլ Ազնավուրի մասին, շատերն են հնարավորություն ունեցել նրան ճանաչելու, համագործակցելու: «Ես ոչ միայն կորցրեցի հռչակավոր մի անձնավորության, մեր ազգի զավակի, այլև կորցրեցի իմ լավ բարեկամի, իմ գործընկերոջն, ում հետ երկրաշարժից ի վեր համագործակցել ենք հանուն երեխաների առողջության, նրանց ապագայի: Միասին բազմաթիվ ծրագրեր ենք իրականացրել»,-ասաց Արա Բաբլոյանը:

Նմանատիպ նյութեր