Եվրոպան կորցրել է իր ամենագեղեցիկ ձայներից մեկը. Ժան Կլոդ Յունկերը ցավակցել է Ազնավուրի մահվան կապակցությամբ
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը ցավակցություն է հայտնել Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ: Ինչպես հայտնում է Tass-ը, Ժան Կլոդ Յունկերը մասնավորապես նշել է. «Խորապես վշտացած եմ նրա մահվան մասին լուրով: Շառլ Ազնավուրը եղել է մի ամբողջ սերնդի ոգեշնչման աղբյուր՝ մարմնավորելով Ֆրանսիայի գեղեցիկ պատկերը, - ասել է Եվրոպական հանձնաժողովի նախագահը:
Նրա խոսքով` մինչեւ իր վերջին շունչը մեծ արվեստագետը, երգիչը, կոմպոզիտորը և դերասանը հարստացրել է մեր կյանքը իր արվեստով:
«Այսօր Եվրոպան կորցրել է իր ամենագեղեցիկ ձայներից մեկը»,- ընդգծել է Ժան Կլոդ Յունկերը: