Ազնավուրի գլուխգործոցները երկար կշարունակեն ապրել. Ֆրանսիայի նախագահը ցավակցական հրապարակում է կատարել
Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը Շառլ Ազնավուրի [url=https://shamshyan.com/hy/article/2018/10/01/1106537/]մահվան [/url]կապակցությամբ ցավակցական հրապարակում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում:
Ֆրանսիայի նախագահը նշել է, որ Ազնավուրի գլուխգործոցները երկար կշարունակեն ապրել:
«Խորը ֆրանսիական, ներքինով իր հայկական արմատներին կառչած, ողջ աշխարհում ճանաչված Շառլ Ազնավուրը ուղեկցել է 3 սերունդների ուրախություններն ու տխրությունը: Նրա գլուխգործոցները, նրա տեմբրը, նրա անկրկների փայլը երկար կշարունակեն ապրել»,- գրել է նա:
Հոկտեմբերի 1-ին 94 տարեկան հասակում կյանքից հեռացավ մեծանուն հայ շանսոնյե Շառլ Ազնավուրը: