3793 դիտում
11:29 01-10-2018
Հայաստանի 9 մարզերում կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցելու է 152 թեկնածու
Հայաստանի 9 մարզերում հոկտեմբերի 21-ին տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների հերթական և արտահերթ ընտրություններ: Սեպտեմբերի 30-ին թեկնածուների առաջադրումն ավարտվել է: «Արմենպրես»-ը սպասվող ընտրությունների ու թեկնածուների վերաբերյալ որոշ մանրամասներ է առանձնացրել:
Հոկտեմբերի 21-ին կայանալիք ընտրությունները տեղի են ունենալու Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերի 43 համայնքներում: Համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցնելու մրցապայքարին մասնակցելու է 152 թեկնածու, որոնցից 16-ը ներկայացնում են Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, 3-ը՝ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, 2-ական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետական և Բարգավաճ Հայաստան կուսակցություններից, 1 թեկնածու Լուսավոր Հայաստան կուսակցությունից, իսկ 128-ն անկուսակցական են:
Համայնքի ղեկավարի ընտրություններին մասնակցելու համար միայն 2 թեկնածու է առաջադրվել սեփական կուսակցության կողմից, մնացածն ինքնաառաջադրվել են:
Ամենաշատ թվով թեկնածուներն ունի Արմավիրի մարզի Վաղարշապատ (Էջմիածին) համայնքը: Այստեղ քաղաքապետի պաշտոնի համար պայքարելու է 14 թեկնածու: Նրանց թվում է նաև համայնքի ղեկավարի պաշտոնակատար Դիանա Գասպարյանը:
Կոտայքի մարզի Հրազդան համայնքում քաղաքապետի 5 թեկնածու կա: Այստեղ ընտրություններին մասնակցելու համար ինքնաառաջադրվել է նաև ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ Սասուն Միքայելյանի որդին՝ Սևակ Միքայելյանը, ով նույնպես ՔՊ անդամ է:
Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի համայնքապետի պաշտոնի համար պայքարին 4 թեկնածու է մասնակցելու: Նույնքան է նաև Սյունիքի մարզի Կապան համայնքում առաջադրված թեկնածուների թիվը:
Արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավը կմեկնարկի հոկտեմբերի 9-ին և կավարտվի հոկտեմբերի 19-ին: Հերթական ընտրությունների քարոզարշավը տեղի կունենա հոկտեմբերի 3-ից հոկտեմբերի 19-ին:
Նմանատիպ նյութեր
1526 դիտում
13:10 30-10-2021
Հայրենիք կուսակցությունը կմասնակցի դեկտեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին
Այս բաժնից
775 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք
655 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
859 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am