211652_close_icon
views-count3017 դիտում article-date 15:06 30-09-2018

Վարչապետն ընդունել է «Ռոսատոմ» կորպորացիայի գլխավոր տնօրենին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Ռոսատոմ» կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովին: Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանի ու Ռուսաստանի միջև էներգետիկայի ոլորտում համագործակցության հետագա զարգացումը և գոհունակություն հայտնել երկկողմ փոխգործակցության մակարդակից: Վարչապետը նշել է, որ ՀՀ կառավարությունը մեծապես կարևորում է երկրում ատոմային էներգետիկայի զարգացումը և հույս հայտնել, որ այդ ուղղությամբ փոխգործակցությունը ռուսական կողմի հետ առավել արդյունավետ կերպով կշարունակվի: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ հայ-ռուսական հարաբերություններում ավարտվել է հետհեղափոխական անցումային փուլը, առկա է լիարժեք փոխըմբռնում և հավելել, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է երկկողմ փոխգործակցության շարունակական ընդլայնմամբ ու խորացմամբ: Զրուցակիցներն անդրադարձել են «Ռոսատոմ»-ի հետ համագործակցությամբ իրականացվող ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքին: Ալեքսեյ Լիխաչովը նշել է, որ աշխատանքներն ընթանում են ըստ սահմանված ժամանակացույցի և հավելել, որ ՀԱԷԿ-ի ծրագիրն էներգետիկ ոլորտում երկու պետությունների համագործակցության կարևորագույն ծրագրերից մեկն է: Այնուհետև «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրենը վարչապետին է ներկայացրել աշխատանքների միջանկյալ արդյունքները, անդրադարձել հետագա անելիքներին: Կողմերը մտքեր են փոխանակել նաև Հայաստանում ատոմային էներգետիկայի զարգացման հեռանկարների շուրջ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր