211652_close_icon
views-count3802 դիտում article-date 19:26 29-09-2018

Հետախուզվողը հայտնաբերվեց Մեծավանում

Ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողների և վետերանների ձեռնարկած համատեղ միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 28-ին, ժամը 15.25-ին, Մեծավան գյուղի Իսակովի փողոցից հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 1993 թ. ծնված Խաչիկ Ն.-ն, որը սեպտեմբերի 27-ից Տաշիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասի մեղադրանքով՝ պատժի կրումից խուսափելու համար: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր