37029 դիտում
14:07 28-12-2017
Սաթիկ Սեյրանյանը ձայների բացարձակ մեծամասնությամբ՝ 57 կողմ, 1 դեմ, 0 ձեռնպահ հարաբերակցությամբ ընտրվեց Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ. Tert.am. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հայաստանի ժուռնալիստների միության 12-րդ համագումարի ժամանակ բաց քվեարկությամբ Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ ընտրվեց «168 Ժամ» թերթի գլխավոր խմբագիր, «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարի հեղինակ և վարող Սաթիկ Սեյրանյանը, հայտնում է [url=http://www.tert.am/am/news/2017/12/28/seyranyan/2576884]Tert.am[/url]-ը:
Ժուռնալիստների միության անդամներից մի քանիսն առաջադրեցին Սաթիկ Սեյրանյանի թեկնածությունը, այդ թվում՝ ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը:
Առաջադրման կարգին ու համագումարի ձևաչափին դեմ էր լրագրող Հարություն Ծատրյանը, ով 3 տարի է՝ Միության անդամ է. «Եթե այսկերպ է, ուրեմն ես ինքնաառաջադրվում եմ»:
Ստեղծվեց հաշվիչ հանձնաժողով, այնուհետև ներկայացվեցին գրանցված թեկնածուները՝ Սաթիկ Սեյրանյանը և Հարություն Ծատրյանը:
Մարգարիտ Եսայանը ներկայացրեց Սաթիկ Սեյրանյանին: Նա ասաց, որ համագումարին մասնակցում է առաջին անգամ և այստեղ է եկել երկու պատճառով. «Առաջին պատճառն այն է, որ եկա շնորհակալություն հայտնելու Աստղիկ Գևորգյանին, նա երկար տարիներ ղեկավարել է կառույցը: Ես լուրջ վերապահում ունեմ միության հանդեպ, բայց ձեռնպահ կմնամ շարունակել, թե ինչու ունեմ այդ վերապահումը:
Եկել եմ, որ պաշտպանեմ Սաթիկ Սեյրանյանի թեկնածությունը, որովհետև Ժուռնալիստների միությունը նոր շնչի, թարմության կարիք ունի: Ես կարծում եմ, որ Սաթիկ Սեյրանյանն այդ մարդն է: Խնդրում եմ, որ պաշտպանեք Սաթիկ Սեյրանյանի թեկնածությունը, և մենք այս կետից շարժվենք առաջ»:
Սաթիկ Սեյրանյանն իր ելույթում ասաց, որ պատկերն իր համար սպասելի էր. «Ցավոք, ինձ համար պարզ էր, որ այսպես է լինելու: Ասելիք շատ կա, ժուռնալիստիկան ամենադինամիկ, ամենաակտիվ ոլորտն է, և վիճակն այսպես չպետք է լիներ»:
Ինքնաառաջադրված թեկնածու Հարություն Ծատրյանն իրեն ներկայացնելիս ասաց, որ ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ասպիրանտ է, դասավանդում է ԵՊՀ-ում, աշխատում է Հանրային ռադիոյում:
«Երբևէ չեմ փորձել ղեկավարել մի կառույց, որի անդամներին չեմ ճանաչում: Ես կարծում եմ՝ միությունը պետք է աշխատի, լրագրողներին ինտեգրի տարբեր դասընթացների և պաշտպանի լրագրողների իրավունքները»,-ասաց Ծատրյանը:
Անցկացվեց բաց քվեարկություն. Սաթիկ Սեյրանյանը ձայների բացարձակ մեծամասնությամբ՝ 57 կողմ, 1 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընտրվեց Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ: Հարություն Ծատրյանին դեմ, կողմ կամ ձեռնպահ չէին քվեարկել:
[color=#CC0000]SHAMSHYAN.com-ը շնորհավորում է սիրված ու ճանաչված, պրոֆեսիոնալ լրագրող Ս. Սեյրանյանին՝ Ժուռնալիստների միության նախագահ ընտրվելու կապակցությամբ։
[/color]
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 103+
103+
Նմանատիպ նյութեր
24611 դիտում
13:38 08-05-2018
Նիկոլ Փաշինյանը 59 կողմ, 42 դեմ ձայների հարաբերակցությամբ ընտրվեց ՀՀ վարչապետ
6407 դիտում
11:32 31-01-2015
Ձայների ճնշող մեծամասնությամբ Լազար Եսայանը ընտրվեց ամբիոնի վարիչ. ՉԻ
Այս բաժնից
2218 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)