7044 դիտում
09:51 29-09-2018
Ինչ ունեցվածք ունի առողջապահության փոխնախարարը. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Հանձնաժողովի կայքում հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք, որ նախարարի տեղակալը հայտարարագրել է բնակարան:
Շարժական գույք հայտարարագրված չէ: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցները կազմել են 10 000 ԱՄՆ դոլար և 1 500 000 ՀՀ դրամ: Լենա Նանուշյանի եկամուտները գոյացել են աշխատավարձից:
2018թ. հունվարի 1–ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտը կազմել է 7 074 000 ՀՀ դրամ: Նշենք, որ Լ. Նանուշյանն այս պաշտոնին է նշանակվել հունիսի 4–ին: Նախարարի տեղակալն աշխատանքային գործունեությունը սկսել է ՀՀ առողջապահության նախարարության առողջապահության քաղաքականության վարչությունում (2002թ.): 2002– 2006 թթ. դասավանդել է Առողջապահության կառավարման դպրոցում: 2003– 2012 թթ. եղել է ՀՀ ԱԺ առողջապահության մշտական հանձնաժողովի փորձագետ: 2012–2013 թթ. զբաղեցրել է առողջապահության նախարարության աշխատակազմի արտաքին կապերի բաժնի պետի պաշտոնը: 2013 թ. մինչ 2018 թ. հունիսի 4–ը նա եղել է Միացյալ ազգերի կազմակերպության ՄԻԱՎ/ՁԻԱՀ–ի դեմ պայքարի միացյալ ծրագրի հայաստանյան ծրագրերի համակարգողը»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
6980 դիտում
09:02 04-07-2018
Ինչ ունեցվածք ունի պաշտպանության փոխնախարարը. «Փաստ»
7445 դիտում
09:42 28-07-2018
Ինչ ունեցվածք ունի ԿԳ նորանշանակ փոխնախարարը. «Փաստ»
1831 դիտում
08:44 12-10-2023
Ինչ ունեցվածք ունի մշտապես ՌԴ-ում ապրած փոխնախարարը. «Ժողովուրդ»
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը