211652_close_icon
views-count18363 դիտում article-date 19:07 28-09-2018

Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում հոկտեմբեր ամսին

[b]Արարատի և Արմավիրի մարզեր, Արագածոտնի և Կոտայքի մարզի նախալեռնային շրջաններ[/b] Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +12...+14C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +26...+28C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև +1...+30C (հոկտեմբերին դիտված պատմական նվազագույնը՝ -5...-6C, առավելագույնը՝ +31...+32C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմայից ավելի (նորման՝ 27-32 մմ): [b]Շիրակի,Գեղարքունիքի մարզեր, Արագածոտնի և Կոտայքի մարզի լեռնային շրջաններ[/b] Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +6...+8C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +20...+23C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում, գիշերը մինչև -2..-5C (հոկտեմբերին դիտված պատմական նվազագույնը՝ -10...-15C, առավելագույնը՝ +25...+28C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմայից ավելի (նորման` 38-66 մմ): [b]Լոռու մարզ[/b] Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +8...+10C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +22...+25C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև 0...+3C (հոկտեմբերին դիտված պատմական նվազագույնը՝ -10...-14C, առավելագույնը՝ +28...+30C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմայից ավելի (նորման` 44-49 մմ): [b]Տավուշի մարզ[/b] Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +9...+12C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +25...+28C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև +2...+5C (հոկտեմբերին դիտված պատմական նվազագույնը՝ -5...-6C, առավելագույնը՝ +28...+30C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմայից ավելի (նորման` 62-63 մմ): [b]Վայոց ձորի մարզ[/b] Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է նախալեռնային շրջաններում +12...+14C, լեռնային շրջաններում` +6...+8C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը նախալեռնային շրջաններում մինչև +26...+28C, լեռնային շրջաններում՝ +20...+230C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը նախալեռնային շրջաններում մինչև` +1...+3C, լեռնային շրջաններում` -2...-5C (հոկտեմբերին դիտված պատմական նվազագույնը՝ նախալեռնային շրջաններում -5...-6C, առավելագույնը՝ +31...+32C, լեռնային շրջաններում նվազագույնը՝ -10...-13C, առավելագույնը՝ +25...+28C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմայից ավելի (նորման` նախալեռնային շրջաններում 30-40 մմ, լեռնային շրջաններում 70-72 մմ ): [b]Սյունիքի մարզ[/b] Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում +13...+15C, նախալեռնային շրջաններում` +8...+10C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը հովտային շրջաններում մինչև` +26...+30C, նախալեռնային շրջաններում՝ +20...+240C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը հովտային շրջաններում մինչև` +2...+5C, նախալեռնային շրջաններում` 0...-30C (հոկտեմբերին դիտված պատմական նվազագույնը՝ հովտային շրջաններում -4...-5C, առավելագույնը՝ +32...+33C, նախալեռնային շրջաններում նվազագույնը՝ -12...-15C, առավելագույնը՝ +25...+28C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմայից ավելի (նորման` հովտային շրջաններում 30-55 մմ, նախալեռնային շրջաններում 39-74 մմ): [b]Երևան քաղաք[/b] Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +12...+13C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +26...+28C, երրորդ տասնօրյակում՝ օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև +2...+4 (հոկտեմբերին դիտված պատմական նվազագույնը՝ -4...-5C, առավելագույնը՝ +32...+33C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմայից ավելի (նորման` 27-32 մմ):

Նմանատիպ նյութեր