10543 դիտում
13:23 25-10-2015
34-ամյա վարորդը Mercedes-ով Վայոց Ձորի մարզում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել. նրան տեղափոխել են հիվանդանոց
Այսօր` հոկտեմբերի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 07:00-ի սահմաններում Երևան քաղաքի Նոր Նորքի 3-րդ զանգվածի բնակիչ, 34-ամյա Գուրգեն Զատիկյանը իր վարած Mercedes մակնիշի 81 OR 808 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Երասխավան-Մեղրի ավտոճանապարհի 159 կմ հատվածում դեպի Մեղրի ընթանալիս դուրս է եկել իր երթևեկելի մասից դեպի ձախ և կողաշրջվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Գ. Զատիկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վայքի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները` վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանի, հրամանատարի տեղակալ Գեղամ Մարգարյանի և դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև ոստիկանության Վայքի բաժնի օպերատիվ խումբը:
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քնչական կամիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչության քննիչ Ա. Ադամյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի հանձնարակարանով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Վայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
16720 դիտում
10:50 21-12-2024
Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11-ն աշխատանքի է վերադարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ