211652_close_icon
views-count5371 դիտում article-date 15:57 28-09-2018

Մոուրինյոյի պատճառով «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացողները բաժանվել են երկու ճամբարի

«Մանչեսթեր Յունայթեդի» խաղացողների միջև խորանում է պառակտումը՝ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի և կիսապաշտպան Պոլ Պոգբայի միջև կոնֆլիկտից հետո: Ֆուտբոլիստին իրենց աջակցությունն են հայտնել հարձակվող Անտոնի Մարսյալն ու պաշտպան Էրիկ Բային: Պոգբայի կողմն է անցել նաև կիսապաշտպան Անդրեաս Պերեյրան, որը դժգոհ է ակումբում իր խաղային քիչ ժամանակահատվածից: Այս խմբին կարող են միանալ նաև Լյուկ Շոուն և Մարկուս Ռեշֆորդը: Մյուս խաղացողները, հատկապես Էշլի Յանգն ու Նեմանյա Մատիչը, Մոուրինյոյին անվերապահ աջակցում են և չեն շփվում Պոգբայի հետ: Ֆրանսիացու հետ հարաբերությունները սառեցրել է նաև Ռոմալու Լուկակուն:

Նմանատիպ նյութեր