2364 դիտում
16:06 28-09-2018
Հայաստանի և Ալժիրի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի մի շարք հարցերի շուրջ
Սեպտեմբերի 27-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ալժիրի իր գործընկերոջ՝ Աբդելքադեր Մեսսահելի հետ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի մի շարք հարցերի շուրջ:
ԱԳ նախարարներն ընդգծել են տարբեր ոլորտներում համագործակցության ամրապնդման նպատակով գործնական քայլեր ձեռնարկելու հանձնառությունը՝ այս համատեքստում կարևորելով երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցությունների անցկացումը:
ԱԳ նախարարները նաև անդրադարձել են միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության զարգացման հեռանկարներին:
Հայաստանի և Ալժիրի ԱԳ նախարարները քննարկել են Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներին և նախատեսվող հարակից միջոցառումներին առնչվող հարցեր:
Նմանատիպ նյութեր
751 դիտում
19:53 17-04-2024
Հայաստանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ
Այս բաժնից
556 դիտում
13:00 23-12-2024
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է «Ավան» մասնաճյուղը
973 դիտում
10:14 23-12-2024
Գործարկվել է Երևանի հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի կայքը․ Ավինյան