ԵԿՄ Արմավիրի տարածքային բաժանմունքն ու Սյունիքի մարզխորհուրդն աջակցում են Սասուն Միքայելյանին
ԵԿՄ Արմավիրի տարածքային բաժանմունքի համաձայն՝ 2018թ. սեպտեմբերի 27- ին կայացել է ԵԿՄ Արմավիրի տարածքային բաժանմունքի խորհրդի ընդլայնված նիստը, որտեղ միաձայն որոշվել է առաջադրել եւ պաշտպանել ՀՀ ԵԿՄ վարչության նախագահի պաշտոնում Սասուն Միքայելյանի թեկնածությունը։
Իր հերթին ԵԿՄ Սյունիքի մարզխորհուրդը հետեւյալ հայտարարությունն է տարածել. «Վերջին ժամանակներում ՀՀ ԵԿՄ վարչության նախագահի շուրջ բավականին լուրջ տարաձայնություններ են գնում: Բանը հասել է նրան, որ սկսել են իրար քննադատել եւ բաժանվել բարիկադների ինչը չի համապատասխանում ԵԿՄ-ի գաղափարախոսությանը եւ երջանկահիշատակ Սպարապետ Վազգեն Սարգսյանի գաղափարներին:
ՀՀ ԵԿՄ Վարչության նախագահը պետք է անցած լինի մարտական թոհուբոհով, ունենա համախմբելու մեծ ունակություն, իր հոգու, մտքի պարտքը համարի առաջնահերթ ի փառս մեր պետության միավորի բոլոր ԵԿՄ եռասերունդ անդամներին: ԵԿՄ Սյունիքի մարզխորհուրդը նպատակահարմար է գտնում Սասուն Միքաելյանին ՀՀ ԵԿՄ Վարչության նախագահի պաշտոնում»: