2097 դիտում
11:59 28-09-2018
Հայաստանի և Ուրուգվայի ԱԳ նախարարներն քննարկել են համագործակցության հետագա ընդլայնմանն առնչվող հարցեր
Սեպտեմբերի 27-ին Նյու Յորքում տեղի է ունեցել Հայաստանի և Ուրուգվայի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ռոդոլֆո Նին Նովոայի հանդիպումը: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, նախարարները քննարկել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում առկա սերտ համագործակցության հետագա ընդլայնմանն անչվող հարցեր: Երկուստեք ընդգծվել է բարեկամ պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցությունների անցկացման կարևորությունը:
Նախարար Մնացականյանը նշել է, որ չնայած Հայաստանի և Ուրուգվայի միջև առկա աշխարհագրական հեռավորությանը, մեր երկու երկրներին միավորում են ամուր բարեկամությունը և հանձնառությունը համամարդկային արժեքների նկատմամբ: Երկուստեք առանձնահատուկ ընդգծվել է Ուրուգվայի հայ համայնքի ակտիվ ներգրավվածությունը երկրի կյանքի տարբեր ոլորտներում և կամրջող դերակատարությունը երկու պետությունների և ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում:
Հայաստանի ու Ուրուգվայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային խնդիրների և դրանց կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերի շուրջ: Նախարար Մնացականյանն իր ուրուգվայցի գործընկերոջը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի առնչությամբ հայկական կողմի դիրքորոշումներն ու առաջնահերթություններն՝ ընդգծելով բանակցային գործընթացի առաջմղման համար խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորման անհրաժեշտությունը։
Նմանատիպ նյութեր
1048 դիտում
16:24 21-05-2024
ՆԳ նախարարն ու ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը քննարկել են համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր
1455 դիտում
13:59 14-10-2022
Քննարկվել են Հայաստանի և Իսպանիայի միջև առևտրատնտեսական համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր
Այս բաժնից
1945 դիտում
20:56 25-12-2024
Սրբուհի Գալյանը շրջայց է իրականացրել «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում
1441 դիտում
20:31 25-12-2024
Մինչև հունվարի 6-ը նորածինները «Շենգավիթ» ԲԿ-ում իրենց մայրիկներին կդիմավորեն փոքրիկ Սանտայի հագուստով
826 դիտում
20:19 25-12-2024
ՏԿԵ նախարարը Մարզահամերգային համալիրում հետևել է իրականացվող աշխատանքներին