45001 դիտում
17:23 27-09-2018
Ինձ զանգահարեց առաջին տիկին Աննա Հակոբյանը և ասաց, որ կարող է օգնել. Կառավարության՝ աշխատանքից ազատված աշխատակից
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը արձագանքել է Կառավարության աշխատակազմի նախկին աշխատակից Նարե Գրիգորյանի բաց նամակին, ով ներկայացրել էր, թե աշխատավայրում ոտնահարվել են իր իրավունքները:
Նարե Գրիգորյանն իր ֆեյսբուքի էջում մասնավորապես գրել է. «Սիրելի բարեկամներ: Րոպեներ առաջ ինձ զանգահարեց առաջին տիկին Աննա Հակոբյանը:
Նա ավելի մանրամասն տեղեկացավ իմ խնդրի մասին և ասաց, որ կարող է օգնել թե՛ աշխատանքը վերականգնելու, թե՛ նոր աշխատանք գտնելու հարցում: Ես շնորհակալություն հայտնեցի և ասացի, որ կմտածեմ և իրեն տեղյակ կպահեմ»:
Հիշեցնենք, որ բաց նամակում նա գրել էր, որ չի ուզում հավատալ, որ Աննան և Նիկոլը այսքան տարիներ մաքառել են այն Հայաստանի համար, որտեղ աշխատողին ամեն կերպ ձգտում են շահագործել՝ փորձելով աշխատեցնել 14-15 ժամ: «Իսկ այն մարդկանց,ովքեր հղում են անում օրենքին, անվանում են «հանրապետական» ՝ պիտակավորելով եւ սեւացնելով»,-գրել էր նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Նարե Գրիգորյանը գրել էր, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ Վահան Պապիկյանն իրեն ստիպել է աշխատանքից ազատվելու դիմում գրել: «Պատճառն այն էր, որ ես, ունենալով անչափահաս երեխա, հրաժարվել էի երեկոյան արտաժամյա աշխատանք կատարել և այդ մասին տեղյակ էի պահել աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին: «Դու ինձ վրա բոչկա ես գլորել, թռել ես իմ գլխի վրայով», – ինձ ասաց Վահան Պապիկյանն ու ազատեց աշխատանքից՝ իմանալով, որ ես միայնակ մայր եմ և եկամուտի ուրիշ ոչ մի աղբյուր չունեմ»,- գրել էր նա:
Իր հերթին խնդրին արձագանքել էր նաև Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, ով ՀԺ-ին տված պարզաբանման մեջ նշել էր, որ Գրիգորյանը աշխատավայրում հավելյալ մնալու խնդրով իրեն դիմել է, բայց իրականում պարզվել է, որ նման բան չի եղել: «Ես խնդիրը քննարկել եմ պարոն Պապիկյանի հետ և պարզվել է, որ Նարե Գրիգորյանը ստել է, որովհետև նա աշխատանքից ամենաուշը դուրս է եկել 18:15 րոպեին»,-ասել է Աղաջանյանը, նաև հավելելով, որ Նարե Գրիգորյանի աշխատավարձն է բարձրացվել՝ Պապիկյանի կողմից գործերի կառավարչի պաշտոնը ստանձնելուց հետո և նրա նկատմամբ որևէ կանխակալ վերաբերմունք չի եղել:
Նմանատիպ նյութեր
28470 դիտում
16:02 03-12-2017
Հովիկ Խալիկյան. «Լևոնը զանգահարեց ինձ և հարցրեց՝ Սերժ Սարգսյանի խոսքին կարելի՞ է հավատալ». a1plus.
9141 դիտում
14:45 10-04-2018
Ֆլորենտինո Պերես. Իսպանիայի թագավորը զանգահարեց ինձ եւ շնորհավորեց Ռոնալդուի գոլի առթիվ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
577 դիտում
15:39 14-11-2024
Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար է նշանակվել նախկին փոխթաղապետ ՔՊ-ական Սերոբ Սարգսյանը. Tert.am
538 դիտում
14:34 14-11-2024
ԳՇ պետ Էդվարդ Ասրյանն այցելել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա
406 դիտում
14:23 14-11-2024
ՀԱՊԿ-ի հարցում ՀՀ դիրքորոշումը չի փոխվել. ԱԳՆ-ն` Մոսկվայում կայացած հանդիպման մասին