211652_close_icon
views-count1545 դիտում article-date 11:29 27-09-2018

Տեղի է ունեցել «Աջակցություն Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը» ղեկավար կոմիտեի հերթական նիստը

Սեպտեմբերի 26-ին տեղի է ունեցել «Աջակցություն Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը» ԵՄ Բյուջետային աջակցության ծրագրի Ղեկավար կոմիտեի հերթական նիստը: Ինչպես տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը մասնակցել են ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսը, ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունների, ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձինք, այլք: Նիստի ընթացքում հայկական կողմը ներկայացրել է «Աջակցություն Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը» Եվրոպական միության Բյուջետային աջակցության ծրագրի ընդհանուր (միայն ՄԻՊ Գործողությունների ծրագրի վերաբերյալ) և հատուկ նախապայմանների ապահովման ուղղությամբ կատարված աշխատանքների ընթացքը, ինչպես նաև Ծրագրի կատարման հետ կապված հարցերը: Քննարկման ընթացքում ընդգծվել է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում բարեփոխումների գլխավոր գործընկերներից՝ Եվրոպական Միության աջակցությունն ու համատեղ աշխատանքի շարունակականության անհրաժեշտությունը:

Նմանատիպ նյութեր